Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հարեվաններ

Բաքվում դժգոհ են «ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգից»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել «ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական օրակարգի» վերաբերյալ։ Այս առնչությամբ իր լայն մեկնաբանության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն «լուրջ մտահոգություն է արտահայտում մի շարք հարցերի առաջնահերթությունների ցանկում ներառելու կապակցությամբ, որոնք աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և ընդհանուր առմամբ հակասում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած Եվրոպական միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի VI նիստի արդյունքներով։

Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «անթույլատրելի է այդ երկկողմ փաստաթղթում, որը սահմանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջիկա 7 տարիների ռազմավարական առաջնահերթությունները, ներառել Ադրբեջանի դեմ ուղղված հարցեր։ Դա նաև բացասաբար է ազդում Ադրբեջանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։

 

Նաև նշվում է, որ «երրորդ կողմից այն հարցը, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին և կրում է բացառապես երկկողմ բնույթ, օրակարգ բերելը ոչ միայն բացարձակապես անտրամաբանական է, այլև հաշվի չի առնում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեփական օրինական դատական հայցերի առկայությունը»։ «Հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրում նախատեսված է այդ պահանջները կարգավորելու կետ, ԵՄ–Հայաստան փաստաթղթում տվյալ հարցին անդրադառնալը հակասում է խաղաղության գործընթացին և լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի հայտարարված մտադրությունների վերաբերյալ։ Մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և դատապարտված հայկական ծագում ունեցող անձանց «գերիներ» անվանելը, ինչպես նաև նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը, իրականության լուրջ աղավաղում է և անընդունելի է», - ասվում է հաջորդիվ։

Նաև պնդվում է, որ «չնայած ԵՄ–Հայաստան փաստաթղթում բազմաթիվ դրույթների ներառմանը, որոնք աջակցում են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը զուրկ է տարածաշրջանային կոնսենսուսից, լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ փաստաթղթում ոչ մի անգամ չի հիշատակվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը, որը ձեռք է բերվել կարգավորման գործընթացի շրջանակներում և կարևոր նշանակություն ունի։ Դա նախագիծ է, որը համաձայնեցվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովում»։ Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի մտադրությունների լրջության վերաբերյալ՝ կատարելու TRIPP համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, որը ստորագրվել է այդ երկրի վարչապետի կողմից Վաշինգտոնում, ինչպես նաև ԵՄ-ի կողմից այդ նախագծին հայտարարված աջակցության վերաբերյալ։

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածում նախատեսված է կողմերի պարտավորությունը՝ չտեղակայել որևէ երրորդ կողմի ուժեր իրենց փոխադարձ սահմանին, նաև լրացուցիչ մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանում ԵՄ Դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը դադարեցնելու փոխարեն, որն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք, առաջնահերթություն է սահմանվել դրա ներկայության պահպանումը և առաքելության լիարժեք գործունակության ապահովումը։ Բացի նշված առաջնահերթություններից, ռազմական և պաշտպանական հարցերի վրա շեշտադրումը ծառայում է Հայաստանի ռազմականացմանը։ Վերոնշյալ հարցերը կրկին օրակարգ են բերում անցյալ հակամարտության տարրերը՝ ի հեճուկս օգոստոսի 8-ից հետո հետհակամարտային շրջանում ձեռք բերված առաջընթացի և լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի մտադրությունների վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն՝ այս անցանկալի դրույթները վերացնելու համար, որոնք չեն արտացոլում գոյություն ունեցող իրողությունները։ Մեր կողմից մենք կշարունակենք ուշադրությամբ հետևել իրավիճակին և կկատարենք անհրաժեշտ հետևություններ», - ասվում է հայտարարության մեջ։

Անհասկանալի է, թե ինչ արդյունքների է Բաքուն մտադիր հասնել, բայց պարզ է, որ Բաքուն շարունակելու է օգտագործել ցանկացած պատրվակ՝ խաղաղության գործընթացը հետաձգելու համար։