Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
Opta Sports վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների թարմացված ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը։
Ըստ հարթակի սուպերհամակարգչի հաշվարկների՝ Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 17%։ Հավակնորդների ցանկում երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է (14,1%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան (11,8%)։ Ուշագրավ է, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն 4-րդ հորիզոնականում է՝ 8,7% հավանականությամբ։ Նրան հաջորդում են Գերմանիան (7,1%), Պորտուգալիան (6,6%) և Բրազիլիան (5,6%)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա կլինի պատմության առաջին մունդիալը, որին կմասնակցի 48 հավաքական։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան