ՖԻՖԱ-ի նախագահը նոր քաղաքացիություն ունի
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն իրեն շնորհել է հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Հպարտ եմ, որ պաշտոնապես լիբանանցի եմ։ Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Լիբանանի քաղաքացիություն նախագահ Ջոզեֆ Աունից, ում հետ այսօր հանդիպել եմ Բեյրութում»,- գրել է Ինֆանտինոն Instagram-ում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆուտբոլի զարգացման հեռանկարները և սպորտի դերը խաղաղության ամրապնդման, կրթության ապահովման և երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու գործում։ Որպես հարգանքի նշան՝ Ինֆանտինոն Լիբանանի նախագահին է նվիրել 2026 թվականի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը՝ նրա անվանագրությամբ, ինչպես նաև այլ հուշանվերներ։
Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան (LFA) այս քայլը որակել է որպես խորհրդանշական՝ ընդգծելով Ինֆանտինոյի դերը խաղի զարգացման և լիբանանյան ֆուտբոլին ցուցաբերած աջակցության գործում։
55-ամյա Ջանի Ինֆանտինոն, ով ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից, ունի նաև Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն։ Նշենք, որ նրա կինը՝ Լինա Ալ-Աշկարը, ծնունդով Լիբանանից է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան