Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական կապերն Իսրայելի հետ
Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական կապերն Իսրայելի հետ, եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես Երուսաղեմը ճանաչի որպես այդ երկրի մայրաքաղաք: «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար»,- այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ուզում եմ վերահաստատել իմ վրդովմունքը ԱՄՆ-ից ստացվող հաղորդումների հետ կապված, ըստ որոնց՝ Վաշինգտոնը պատրաստվում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Հորդորում ենք Վաշինգտոնին նման բան չանել, հակառակ դեպքում մենք Ստամբուլում Իսլամական համագործակցության երկրների հավաք կհրավիրենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Ամերիկյան կողմը չի բացառում, որ նախագահ Թրամփն արդեն վաղը կարող է հայտարարություն տարածել այս զգայուն հարցի վերաբերյալ: Նախընտրական շրջանում նա բազմիցս է հայտարարել, որ Սպիտակ տուն գալով՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխելու: Հիսուն տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը և այն հռչակել մայրաքաղաք, ինչը միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել: Պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել