Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ) Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել է Զելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումը Պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետ Քանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնա Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել
Մամուլ

Անդրանիկ Քոչարյանը ուժայիններին «բերման ենթարկեց» Բաքոյանի դեմքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ անդրադարձել էին 17 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին. քննարկվում էր 2008 թվականի մարտի 1-ի թեման, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչները փորձում էին արդարանալ՝ պատասխանատվությունը տեղափոխելով իրենց նախորդների, նախկին իշխանությունների կամ այլոց վրա։

Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ի՝ «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացած վճռով արձանագրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում պետությունը խախտել է կյանքի իրավունքը՝ ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչներով, եւ փաստացի պատասխանատվություն է կրում մի շարք զոհերի մահվան համար։
 
Այս վճռից հետո Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել էր քննարկում ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե երեկվա քննարկման գաղափարի իրական հեղինակը ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս, ըստ աղբյուրների, հրաժարվել է անձամբ հանդես գալ այդ նախաձեռնությամբ, քանի որ իր կողմից կազմակերպված նախորդ լսումները անցել էին լարված ու աղմկոտ մթնոլորտում՝ հանգեցնելով լուրջ հետեւանքների. Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու մասին SMS ստացավ եւ լքեց ԱԺ-ն, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարը, ԲԴԽ նախագահը եւս հեռացան իրենց պաշտոններից։ Այդ պատճառով տեղեկություններ էին շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է գործընթացում «ներկայանալ» այլ պատգամավորի՝ երիտասարդ Ռուստամ Բաքոյանի միջոցով։

Ռուստամ Բաքոյանը, որը մինչ այս հրապարակային կերպով չէր անդրադարձել մարտի 1-ի իրադարձություններին, հանկարծակի ակտիվորեն առաջ է մղվել՝ նույն թեմայով լայնածավալ լսումներ կազմակերպելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրների՝ նիստին հրավիրված ուժային կառույցների ներկայացուցիչները, հյուրերը եւ ՀԿ-ների գործիչները եւս ընտրվել են Քոչարյանի «ղեկավարությամբ», եւ հենց նա է ապահովել նրանց ներկայությունը։

Այս հարցերի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Ռուստամ Բաքոյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Բացարձակ անհեթեթություն է։ Գաղափարը իմն է, կազմակերպչական բոլոր աշխատանքները եւ հրավիրյալների ընտրությունը ես եմ իրականացրել։ Քննարկման գաղափարը առաջացել է «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճռի հրապարակումից հետո: Դիմել եմ իրավասու պետական մարմիններին, իմ թիմակիցներին, ստացել եմ դրական արձագանք եւ կազմակերպել հանրային քննարկումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար, ինքս հրավիրել եմ պարոն Քոչարյանին՝ մասնակցելու քննարկմանը»։

Պետք է արձանագրել, որ ամեն դեպքում գործնականում դա քննարկում էր ոչնչի մասին. քանի որ մարտի 1-ի տասը զոհերից գոնե մեկի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Փաշինյանը իշխանության է մոտ 8 տարի»։