Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

«Հայերը շատ բաց եւ ընկերասեր, բայց միաժամանակ ծույլ եւ անկազմակերպ են». ճապոնացի ռեստորատոր

Պարզվում է, որ արդեն մի քանի տարի է՝ Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքի առաջին հարկում գործում է ավանդական ճապոնական խոհանոցով ռեստորան։ Իմանալով այդ մասին՝ NEWS.am STYLE–ը չկարողացավ անտեսել ռեստորանն այցելելու, սեփականատեր եւ շեֆ խոհարար Յուջի Սակուրադայի հետ զրուցելու հնարավորությունը։ Ռեստորանը գտնելը շատ դժվար էր ցուցանակի բացակայության պատճառով։ Միայն պատուհանից երեւացող ճապոներեն գրառումներով պաստառներն ինձ օգնեցին գտնել Երեւանում իսկական ճապոնական խոհանոցի աշխարհ տանող մուտքը։

Մտնելով 2 սենյակի բաժանված փոքր տարածքը՝ ես պատերին սամուրայների պատկերներ, ճապոներեն պաստառներ եւ հատուկ այս ռեստորանի համար հյուրերի եւ այցելուների նկարած նկարներն եմ տեսնում։ Յուջին արդեն սպասում էր ինձ ռեստորանում, իսկ ես մի քանի րոպե ուշացել եմ՝ դրանով իսկ ապացուցելով ճապոնական ճշտապահությունը եւ հայկական անկազմակերպվածությունը։ Չնայած ավանդույթների, մտածելակերպի եւ աշխարհընկալման հսկայական տարբերությանն ու իմ զրուցակցի ուրբաթախոսությանը՝ մեզ հաջողվեց զրուցել շեֆ խոհարարի հետ, ծիծաղել եւ անգամ տեսնել, թե ինչպես է նա սուշի պատրաստում։

 

Յուջի, ի՞նչն է Ձեզ բերել այս հեռավոր երկիրը, որտեղ Դուք որոշել եք սեփական ռեստորան բացել։

Ես միշտ շատ եմ ցանկացել ուրիշ երկրում ճապոնական ռեստորան բացել։ Եվ հանկարծ ես իմացա, որ իմ ընկերը Երեւանում տուրիստական ընկերություն է բացում։ Ինձ հետաքրքրեց իմ երազանքը կյանքի կոչելու եւ հենց այս երկրում այն իրականացնելու հնարավորությունը ։ 2014-ի ամռանը այս հաստատության դռները բացվեցին իսկական ճապոնական խոհանոցի սիրահարների եւ գնահատողների համար։ Հայաստանում սա միակ ռեստորանն է, որտեղ մատուցում են բոլոր կանոններով պատրաստված ավանդական ճապոնական ուտելիք։

Հաշվի առնելով հայերի ու ճապոնացիների միջեւ մեծ տարբերությունը՝ Ձեզ համար դժվա՞ր էր հարմարվել հայաստանյան կյանքին։

Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնց հետ մտերիմ եմ։ Հայերը շատ բաց, ընկերասեր եւ բարի մարդիկ են։ Այդ պատճառով շփման առումով խնդիրներ չեմ ունեցել։ Իսկ ահա աշխատելը նրանց հետ ավելի դժվար է։ Հայերը ծույլ են, անկազմակերպ եւ միշտ ուշանում են 10 կամ 15 րոպե։ Սա այստեղ նորմալ է համարվում։ Ասեմ, որ աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունքն ամենուր է՝ Ռուսաստանում, Եվրոպայում եւ շատ այլ երկրներում։ Ճապոնիայում մարդիկ շատ աշխատասեր են, ճշտապահ, երբեք չեն ուշանում եւ միշտ կատարում են իրենց խոստումը։ Հայերի հետ կարելի է հիանալի ընկերություն անել, բայց ոչ աշխատել։ Պետք է նշեմ եւս մեկ փաստ, որ Հայաստանում Ճապոնիայի պես անվտանգ է։

Ճապոնական խոհանոցը սիրվա՞ծ է հայաստանցիների շրջանում։

Այո, հայերը շատ են սիրում ճապոնական խոհանոց, մասնավորապես, սուշի, ուդոն ապուր եւ ճապոնական թեյ։ Իսկ ահա սակե հայերը չսիրեցին, միգուցե թանկության պատճառով։ Մեզ հյուր են գալիս հայեր, ճապոնացիներ (ճիշտ է, մենք այստեղ փոքրաքանակ ենք ՝ 15 մարդ), ռուսներ եւ այլ օտարերկրացիներ։

Հայկական շատ ռեստորաններում նույնպես սուշի են մատուցում։ Ճի՞շտ են դրանք պատրաստվում եւ սուշի ուտելիս ո՞րն է ամենատարածված սխալը։

Սուշիի ամենակարեւոր բաղադրիչն անկասկած բրինձն է։ Եվ հենց բրինձն էլ սխալ են պատրաստում։ Կա բրինձը եփելու մի քանի փուլ, որոնց պետք է ճշտորեն հետեւել, որպեսզի սուշին համեղ լինի։ Իսկ հայերի ամենամեծ սխալն այն է, որ նրանք շատ են օգտագործում սոյայի սոուսը, որը փչացնում է ուտեստի համային փունջը։ Կոճապղպեղը նախատեսված է այն բանի համար, որ սուշիի ամեն պատառից հետո մաքրեք բերանի համը։ Շատ այցելուներ սարսափելի սխալներ են անում։ Նրանք կոճապղպեղը թաթախում են սոյայի սոուսի մեջ, հետո քսում սուշիին, որի համն արդեն հավասարակշռված է։ Նույնն էլ վասաբիի դեպքում՝ սիրում են չափն անցնել։

Իսկ հայկական խոհանոցի ո՞ր ուտեստներն են ձեզ դուր գալիս, եւ կարողանու՞մ եք դրանք պատրաստել։

Շատ եմ սիրում խաշ՝ լավաշով, քաբաբ, դոլմա։ Բայց պատրաստել չեմ կարողանում։ Միգուցե, մի օր կսովորեմ։

Չե՞ք մտածել Ճապոնիայում հայկական ռեստորան բացելու մասին։

Երբեք այդ մասին չեմ մտածել։ Ճապոնիայում շատերը Հայաստանի մասին չգիտեն եւ ծանոթ չեն հայկական խոհանոցին։ Չեմ կարծում, որ նման ռեստորանը պահանջարկ կվայելի։ Բայց կարելի է փորձել համատեղել ճապոնական եւ հայկական խոհանոցները։

Կկարոտե՞ք Հայաստանն ու Երեւանը, երբ վերադառնաք հայրենիք։

Հավանաբար, այո։

Մարգարիտա Ավագյան


NEWS.am STYLE