Հայաստանը ներառվել է Ամանորին ռուս զբոսաշրջիկների կողմից ամենապահանջված ուղղությունների 5-յակում
Ռուսական Туту.ру զբոսաշրջային ծառայությունների կայքը կազմել է ռուս զբոսաշրջիկների համար Ամանորին ամենապահանջված ուղղությունների 5-յակը, որում ներառվել է նաև Հայաստանը:
Նշվում է, որ վարկանիշը կազմելու համար կայքի վերլուծաբաններն ուսումնասիրել են համապատասխան տուրերի վաճառքները: Արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Մոլդովան, որին բաժին է հասել դեպի արտասահման վաճառված երկկողմ ավիատոմսերի 11.3%-ը:
Երկրորդ հորիզոնականում է Վրաստանը, 3-րդում՝ Գերմանիան, 4-րդում՝ Չեխիան, մինչդեռ Հայաստանը եզրափակում է լավագույն հնգյակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվայից արտերկիր վաճառված երկկողմ տոմսերի 4.7%-ը բաժին է ընկել Հայաստանին:

















































