Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի հետ հանդիպմանը
Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է Իռլանդիայի հետ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի 59-րդ րոպեին։ Լուրի հրապարակման պահին պորտուգալացիները պարտվում են 0:2 հաշվով։
Սկզբում մրցավարը ընդամենը դեղին քարտ ցույց տվեց 40-ամյա Ռոնալդուին՝ պաշտպան Օ՛Շիի մեջքին արմունկով հարվածելու համար, սակայն VAR-ի միջամտությունից հետո հանդիպման մրցավարը փոխեց իր որոշումը և անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց հարձակվողին։
Այսպիսով, Ռոնալդուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 16-ին։
Չորս տուր անց Իռլանդիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և գտնվում է F խմբի երրորդ հորիզոնականում։ Պորտուգալիան՝ 10 միավորով, շարունակում է գլխավորել աղյուսակը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը