Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 13-ից 14-ը
Բացահայտվել է 140 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️8 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️5-ական դեպք՝ խարդախության, փաստաթղթի կեղծիքի,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրանյութի իրացման,
☑️2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի ապօրինի շրջանառության, հողամասերի ապօրինի զավթումը չկասեցնելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, կանխամտածված սնանկության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2-ական դեպք՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության,
☑️1 դեպք՝ վրաերթի։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին