Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են․ Եղեգնաձորի համայնքային ոստիկանները բացահայտել են դեպքը
Նոյեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ 43-ամյա գյումրեցի մի կին և Նոր Խարբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդ, վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով այցելել են Վայոց ձորի մարզի Արենի և Արարատի մարզի Սուրենավան գյուղերի տարածքում գործող առևտրի կետեր և իրացրել կեղծ թղթադրամներ:
Ժամը 21.10-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կիլոմետրին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են բաժին: Խուզարկությամբ երիտասարդի մոտ գտնվող պայուսակում հայտնաբերվել են երեք հատ երկու հազար, վեց հատ հինգ հազար, երեք հատ 10 հազար, 36 հատ 20 հազար, 10 հատ 50 հազար և 10 հատ 100 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ: Երիտասարդը հայտնել է, որ թղթադրամները ձեռք են բերել օնլայն խանութից:
Ըստ նրա` ինքը Սուրենավանի լիցքավորման կայանում վճարել է կեղծ 20-հազարանոց և ստացել 18 հազար դրամի մանր, Արենիի մի տաղավարում գնումների դիմաց վճարել է կեղծ 20-հազարանոց և դարձյալ ստացել 18 հազար դրամի մանր, իսկ մեկ այլ տաղավարում վճարած կեղծ 20-հազարանոցի դիմաց` 12 հազար դրամի մանր:
Կնոջ խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ: Տղամարդն ու կինը, առգրավված կեղծ թղթադրամներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը