Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Ասացի՝ 10 րոպե ժամանակ ունեք, թե չէ այլևս մեկնարկայինում չեք լինի․ Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Հունգարիայի ընտրանուն։

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ 

«Սա արդեն որերորդ խաղն է, մեր համար ափսոսալի խաղ է ստացվում, ունեինք հնարավորություն չպարտվելու, ունեինք հնարավորություն հաղթելու, բայց պարտվում ենք։ Ափսոսանքով եմ ասում այս ամենը, բայց հպարտ եմ իմ տղաներով, որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են, միասնություն կա, թիմ կա, այդ ամեն ինչն ուրախացնում է։

Շնորհավորում եմ մրցակցին, հաջողություն եմ մաղթում, չեմ կարող ասել, որ արժանի չէին, արժանի էին… Մենք մեր սխալների մասին կմտածենք, կվերլուծենք, կշարժվենք առաջ։

Ընդմիջմանը լավ աշխատանք տարանք, ավելի շատ՝ հոգեբանորեն։ Մենք հասկանում էինք, թե ինչ էր ուզում թիմն առաջին խաղակեսում. մեզ սադրում էին, որ դուրս գայինք, բլոկը ջարդեին, որ կարողանային զոնաներն օգտագործել։ Մի քիչ փոխեցինք պրեսինգի մոդելը, և ամենակարևորը՝ հոգեբանական աշխատանք տարվեց։ Ինչպես միշտ՝ մի քիչ էմոցիաներ, մի քիչ սեղան, մի քիչ աթոռ, մի քիչ ջուր… Այն, ինչն աշխատում է, դա էլ արեցի, երկրորդ խաղակեսը փոխվեց։

Ես կասեի, որ մի քանի քայլ առաջ ենք կատարել, որովհետև չեմ ուզում հետ նայել մինչև իմ գալը և ասել, թե ինչ վիճակում էր թիմը, բայց կարող եմ ասել, որ իմ ժամանակաշրջանում մենք ունենք լավ կոլեկտիվ, միասնություն, թիմային ոգի, պայքար մինչև վերջ, խաղային ծրագիր և գիտենք, թե ինչ ենք ուզում։ Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ կստացվի, դա նորմալ է, քանի որ մեր մրցակիցները ուժեղ թիմեր են։

Սա շատ կարևոր է մեր ապագայի համար, որ թիմը հասկանա՝ ինչպես պետք է աշխատի, ինչպես ապրեն իրար հետ, ինչպես խաղան։ Շատ հարցեր են լուծվել, ամենակարևորը՝ այս խաղը ցույց տվեց, որ թիմում կա մրցակցություն, և ոչ մի ֆուտբոլիստ չպետք է իմանա, որ ինքը մյուսից ավելի լավն է կամ փոխարինելի չէ։ Եթե ոչ այս խաղով, ապա ես կհասնեմ դրան։ Այս խաղը ցույց տվեց, որ այդ հարցով շատ բան լուծվեց։

Մեր տեղացի տղաները, համոզված եմ, կոգևորվեն, վստահություն կգա, ինչը մեզ շատ է պետք։ Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Շատ բաներ կարող եմ ասել, բայց միայն վատը կարող եմ ընդգծել՝ իրոք նորմալ չեմ համարում, որ միավորներ չենք վաստակում։ Դրա համար ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որ մեզ հետ են, մոտենում են, հասկանում են մեզ, գնահատում են մեր այսօրվա ռեսուրսը և ադեկվատ ռեակցիա են տալիս։ Ամեն դեպքում՝ եթե արդյունք չկա, երկրպագուն միշտ ճիշտ է։ Այս անգամ իմ բախտը բերել է, որ երկրպագուները հասկանում ու համբերում են, դրա համար շնորհակալ եմ, դա ինձ մոտիվացնում է։

Նայենք մեր ռեսուրսներին և հասկանանք, թե ինչ թիմի դեմ ենք խաղում։ Մենք առայժմ չենք կարող 90 րոպե ստաբիլություն պահպանել կամ առավելություն ունենալ՝ դրա հնարավորությունը չունենք։ Ունենք խաղի ծրագիր, ընթացքում օնլայն աշխատանք մարզչական շտաբի հետ և մոտիվացիա ֆուտբոլիստների համար։ Ինչ-որ տեղ դա ստացվում է։

Այո, մրցակիցը վերահսկում էր գնդակը, բայց դա մեր ծրագիրն էր։ Մենք չենք կարող «Լիվերպուլի» տղաների դեմ շատ բարձր պրեսինգ կիրառել կամ նման ճնշում գործադրել այդպիսի հավաքականների վրա՝ առայժմ պատրաստ չենք։ Առաջին խաղակեսում ունեցել ենք լավ պաշտպանություն, բայց երբ վերցնում էինք գնդակը և ուզում արագ հակագրոհ անել, այնտեղ խնդիրներ առաջացան։ Ընդմիջմանը ջղայնացա և ասացի՝ մեր առաջին գծի խաղացողները շատ հեշտ էին կորցնում գնդակը, ինչի հետևանքով մեծ ճնշում ընկավ պաշտպանության վրա։ Պետք է առաջին գծում պահեին գնդակը, որ պաշտպանությունը շունչ քաշեր, բայց կային որակի և հոգեբանական խնդիրներ։ Որոշ ֆուտբոլիստների ասացի՝ 10 րոպե ժամանակ ունեք, խաղացեք այլ ֆուտբոլ, թե չէ այլևս մեկնարկային կազմում չեք լինի։

Ռանոսն ինձ դուր է գալիս, ես նրա մեջ ապագա եմ տեսնում։ Նա մեր հարձակման գծի լավագույն ֆուտբոլիստներից է, բայց այժմ ակումբում խնդիրներ ունի։ Հուսով եմ՝ ձմռանը կգնա վարձակալությամբ որևէ տեղ և կմտածի իր պրոգրեսի մասին։ Տաղանդավոր տղա է և ապագայում կօգնի մեզ։ Այսօր, այո, լավագույն խաղը չցուցադրեց, բայց ինձ հանգստացնում է այն, որ կային ֆուտբոլիստներ, որոնք լավ խաղացին, կային՝ վատ, բայց բոլորի մեջ տեսա սիրտ և նվիրվածություն։ Կարող է էմոցիոնալ կերպով քննադատեմ, բայց ընդհանուր առմամբ բոլորից շնորհակալ եմ։ Ազգային հավաքականում պետք է խաղան նվիրված ֆուտբոլիստներ, նրանք պետք է սա համարեն ոչ թե ֆուտբոլ, այլ պատերազմ։

Գոհ եմ Էլոյանի խաղից, դե ոչինչ, ֆուտբոլ է, չստացվեց գոլ խփել, ամեն դեպքում գոհ եմ։ Մրցավա՞րը։ Ջղայնացա իր վրա, դեղին քարտ տվեց։

Ինչ ռեսուրս ունենք, թուր ու դանակով կգնանք [Պորտուգալիայի հետ խաղին, խմբ․]։ 5:0 մեզ հաղթել են, գնանք այնտեղ՝ փորձե՞ր անենք։ Ընդհանրապես մեզ համար գլխացավանք է ոչ թե Ռոնալդուն, այլ ամբողջ Պորտուգալիան։ Հոգեբանորեն պատրաստ եմ ցանկացած արդյունքի, բայց շատ ուրախ եմ, որ ունենք նման առիթ։ Մեր ապագայի և թիմի զարգացման համար հիանալի փորձություն կլինի խաղալ Պորտուգալիայում։ Հուսով եմ՝ տրամադրությունը չի ընկնի, և այս ամենից օգուտ կքաղենք»,- նշել է Մելիքյանը։