Արարատի մարզի գյուղերից մեկում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դաշտավան գյուղից շտապօգնության խումբը «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Գ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Դաշտավան գյուղի Կամո Գրիգորյան փողոցի միջնամասում Վլադիմիր Ք․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Ն․ Շ․-ն և 15-ամյա Ա․ Թ․-ն, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վլադիմիր Ք․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին