Ռուսաստանը պատրաստ է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին․ ՏԱՍՍ
Ռուսաստանը պատրաստ է Ստամբուլում ցանկացած պահի վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն Կիևը չի արձագանքում այդ առաջարկներին։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը՝ ելույթ ունենալով Ստամբուլում կայացած «Վալդայ» ակումբի համաժողովում։
«Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ մենք պատրաստ ենք շարունակել ուղիղ բանակցությունները ուկրաինական կողմի հետ։ Մեր թուրք գործընկերները հաստատում են, որ Ստամբուլի հարթակը մնում է մեր տրամադրության տակ», - ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ Մոսկվան նախկինում առաջարկել էր ստեղծել երեք աշխատանքային խումբ առցանց բանակցությունների համար, սակայն Կիևը չի արձագանքել։
Իվանովը ընդգծել է, որ երկխոսությունը վերսկսելու համար անհրաժեշտ է ուկրաինական կողմի քաղաքական կամքը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է