«Իրենք են հրահրել և սկսել պատերազմը». Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ Բայրամովին
Դավիթ Տոնոյանը, որը Հայաստանի պաշտպանության նախարարն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, համոզված է, որ պատերազմը հրահրել է ադրբեջանական կողմը։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն էր օրեր առաջ հայտարարել, թե Հայաստանի գործողություններն են հրահրել 44-օրյա պատերազմը, այդ թվում Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի հայտարարությունը։ «Ալիևն էլ է խոսել շքերթի ժամանակ, ինչքան ուզում են, թող խոսեն։ Իրենք են հրահրել, իրենք են սկսել պատերազմը։ Թո՛ղ առիթներ ման չգան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանը չցանկցավ մեկնաբանել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք իրենց վերջին հարցազրույցների ժամանակ ասել էին, որ ըստ էության Հայաստանի իշխանությունները իրենց գործողություններով՝ մասնավորապես բանակցային վերջին առաջարկները մերժելով, նպաստել են պատերազմին։
«Նրանք եղել են նախագաներ, գերագույն գլխավոր հրամանատարներ, ունեն իրենց դիրքորոշումը, ես էլ իմ դիրքորոշումն ունեմ։ Երբ քաղաքական գնահատականներ տալու ժամանակը գա, ես կտամ գնահատական»,–հավելեց նա։
44-օրյա պատերազմի մասին գնահատականներ, պաշտպանության նախկին նախարարը չի ցանկանում տալ։ Նա ցանկություն ունի նախքան այդ, ծանոթանալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ 3 անգամ արդեն դիմել է ԱԺ, վերջին անգամ՝ 10 օր առաջ և դեռևս պատասխան չի ստացել։
«44-օրյա պատերազմի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել, որ հանրության շրջանում Զինված ուժերի, պաշտպանության նախարարության երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային։ Երբ որ ասվում էր, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները, և կար մոտեցնում, որ պետք է ամեն գնով կանգնեցնել գործողությունները։ Կարծում եմ տարբերություն կա, և ըստ դրա որոշումները կայացվել են»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է