Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 11-ից 12-ը
Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️44 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,
☑️3-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
Բացահայտվել է նաև հոգեկան ներգործության, ավազակության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ խուլիգանության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...