Ոստիկանության գվարդիայի ծառայողները և Նոր Նորքի համայնքային ոստիկանները շորթման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայելիներ և վերադարձնելու համար մեքենային փակցնում են «Տելեգրամի» հասցե: Տեղեկությունն իրացվեց Ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ:
Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին: Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայելիները նետելով` նրանք դիմեցին փախուստի։
Աջափնյակ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց, և շորթում կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաև 30-ամյա երիտասարդը։
Գողության թիրախ դարձած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ: «Ֆորդի» տիրոջից ընդունվեց հաղորդում. ըստ նրա` պատճառվել էր մոտ 100 հազար դրամի վնաս:
Եվ սա միակ դեպքը չէր: Ըստ նախնական տվյալների՝ նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաև Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն: «Հոնդայի» տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը գողացել են մեքենայի կողային հայելիների ապակիները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին