Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, պատրաստ ենք դուրս գալ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկել ու որոշե՞լ են՝ ինչպես լուծել անկլավ-էքսկլավների հարցը: Վարչապետը շաբաթավերջին հայտարարեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձնեն Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։
Արծվաշենը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանին էլ փոխանցվելու են Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդարլուն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից չենք կարող, ես չեմ կարող հրաժարվել, որովհետև մենք էքսկլավ-անկլավների, մենք ինքներս էդպիսի խնդիր ունենք»:
Մինչ սահմանազատման հարցերով գլխավոր բանակցող Մհեր Գրիգորյանի գրասենյակից կպատասխանեն, իշխող ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց՝ երկու երկրների հանձնաժողովները դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց, ինչպես շեշտեց իշխող ուժի ներկայացուցիչը, հայկական կողմը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին:
«Փաստաթղթավորված եթե հիմնավորվում է, որ այսինչ տարածքը Հայաստանինը չէ, իհարկե, մյուս էտապը՝ ինչպես են հասանելիություն ունենում երկրներն իրենց սուվերեն տարածքներին:
Բայց, արդյոք դա Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, սա արդեն քննարկվում է, երբ հասնում է այդ փուլին: Ոչ թե նստում են և ուղղակի քննարկում են, այլ դրա տակ փաստաթղթեր են դրվում:
Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գալ և պահանջատեր ենք բոլոր այն տարածքների համար, որոնք ՀՀ-ի սուվերեն տարածքներն են», - ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների անդամ, ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է