ԱՄԷ–ում սպանել են 500 մլն դոլար շորթած բլոգերին և նրա կնոջը
Արաբական Միացյալ Էմիրություններում դաժանորեն սպանվել են կրիպտոարժույթների խարդախ Ռոման Նովակը և նրա կինը՝ Աննան։ Ըստ տեղեկությունների՝ մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանում գտնվող նրանց հարազատները կորցրել էին կապը զույգի հետ։
78 տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հանցագործները առևանգել են զույգին՝ շորթման նպատակով, սակայն չեն կարողացել ստանալ ցանկալի գումարը և սպանել են պատանդներին։ Զոհերի բջջային սարքերն արձանագրվել են նրանց անհետացումից երկու օր անց՝ Հաթթա և Օման շրջաններում, ապա՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում, որից հետո կապը կորել է։
«Ռոմանին ու Աննային սպանել են, նրանց մարմինները մասնատել, դրել պարկերի մեջ և թողել տարբեր տարաների մեջ Հաթթա քաղաքի առևտրի կենտրոնի մոտ», - գրում է «Ֆոնտանկան»։
Մահացած կնոջ հայրը շտապ մեկնել է Դուբայ՝ իր անչափահաս թոռներին վերցնելու։ Հանցագործությունը բացահայտվել է իրավապահ մարմինների ակտիվ մասնակցությամբ։ Բոլոր կասկածյալները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, արդեն ձերբակալվել են և շուտով կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ։
Զոհերի հարազատները ձեռնպահ են մնում հրապարակային մեկնաբանություններից՝ շարունակվող հետաքննության պատճառով։ Նշվում է, որ Նովակը նախկինում բազմիցս գրավել է իրավապահ մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը՝ կապված բիզնես նախագծեր մշակելու պատրվակով ներդրողներից ստացած 500 միլիոն դոլարի անհետացման հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին