Երեկ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հարցուպատասխանն ապացուցեց, որ նա Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարողն է, եւ դա է պատճառը, որ չունի հիմնավոր փաստարկներ՝ աղմկահարույց քաղաքական գործերով: Դիցուք, թե ինչու են կիրակի օրը Արագածոտնի թեմի հոգեւորականներին, Հովհաննավանքի պատարագից առաջ, հարցաքննության կանչել ՔԿ, ծիծաղելի պատասխան տվեց, թե քննիչներն են որոշում՝ ում եւ երբ հարցաքննել։
Հետո ուղղեց, թե անհետաձգելի քննչական գործողություններ էին: Իսկ թե ինչու հետո չեն կանչել, եւ վարույթ չի հարուցվել, չասաց։ Չասաց նաեւ, թե ինչ է տեսել «մեր ձեւով կմասնակցենք» արտահայտության մեջ, որի համար 5 ամիս կալանավորված է Սամվել Կարապետյանը: «Ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ։ Մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա, ենթադրաբար, հանցավոր դրսեւորում է։
Ավելի մեկնաբանություն չեմ կարող տալ»: Մեր դիտարկմանը, որ հիմա եթե Ձեզնից մենք «մեր ձեւով» հարցազրույց վերցնենք, մեզ է՞լ կկալանավորեք, ՔԿ ղեկավարն անհոդաբաշխ պատասխան տվեց՝ փորձելով ներկայացնել, թե «ապացույց» բառի իմաստը մենք չենք հասկանում։ Քննարկմանը պարզ դարձավ, որ ՔՊ-ականներն էլ դժգոհ են ՔԿ աշխատանքից:
«Տնտեսվարողների նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են10 միլիոն դրամից ավելի խախտում արձանագրելուն։ Նրանք նշում են, որ հաճախ գումարի չափը միտումնավոր է ուռճացվում, որ գործերը ՊԵԿ-ը փոխանցի ՔԿ, ու գործ հարուցվի»,- ասաց Ծովինար Վարդանյանը։ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, թե՝ ձեր գործողություններից տպավորություն է ստեղծվում, թե տնտեսվարողների նկատմամբ հետապնդումներով բյուջե լցնելու խնդիր է դրված։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է