«Իշխանական պատգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 պատգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր:
Քվեարկությունից հետո միայն, երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանուցվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց, ինչպես ասում են, գնացքը գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանուցումների մասին էր:
Հիշեցնենք․ ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանուցեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին