Առողջության ապահովագրության համակարգը կներդրվի 2026թ․ հունվարից. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նրանք անդրադարձել են առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ համակարգը պլանավորում են ներդնել 2026թ․ հունվարից։
«Դեռ շարունակվում է խոսույթի մեջ օգտագործվել առողջության ապահովագրություն արտահայտությունը, բայց նշեմ, որ համապարփակ չէ, քանի որ ոչ բոլոր համակարգերն են ծածկվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ ոչ բոլոր ծառայություններն են մատուցվելու։ Նա ընդգծել է, որ ապահովագրության համակարգը համընդհանուր է լինելու։
Նախարարի խոսքով՝ փաթեթի արժեքը բոլոր քաղաքացիների համար նույնն է. տարբերությունն այն է, թե անձի համար ով է վճարելու. «Պետական բյուջեից վճարվելու է մինչ 18 տարեկանների, 65 տարեկան լրացած և ավելի, և հաշմանդամություն ունեցող՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգեր ունեցող անձանց վճարը»,- նշել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...