Երբ մեդիան անկախ չէ, մեծանում է ապատեղեկատվության սպառնալիքը. ՄԻՊ–ի ներկայացուցիչ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն, մեդիա, ապատեղեկատվություն և հանրային վստահություն» թեմայով պանելային քննարկմանը և հանդես եկել որպես բանախոս։
ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ միջոցառման նպատակն էր վեր հանել Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ այն մարտահրավերները, որոնք կարող են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը, հանրային վստահության նվազեցմանը և ապատեղեկատվության տարածմանը։ Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պանելային քննարկմանը մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում մեդիա դաշտում առկա մարտահրավերներին, խնդիրների կարգավորման գործիքակազմերին և հանրության մեդիագրագիտության բարձրացմանը նպաստող գործոններին։
Լիլիթ Վարագյանը նշել է, որ մեդիայի ազատությունն ու մարդու իրավունքները փոխկապակցված են. «Երբ մեդիան անկախ չէ, մեծանում է ապատեղեկատվության սպառնալիքը՝ հասարակությանը զրկելով բազմակարծությունից և հավասարակշռված տեղեկատվությունից, որոնք նվազեցնում են հանրային վստահությունը, առաջացնում սոցիալական բևեռացում և նույնիսկ խաթարում են մարդկանց արժանապատվության ու անձնական կյանքի իրավունքը։ Այս համատեքստում անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր՝ մարդու իրավունքների կրթության տրամաբանությամբ։ Մեդիագրագիտությունը պետք է դառնա ոչ թե մասնագիտական թեմա, այլ հանրային մշակույթ»։
Պանելային քննարկումը կազմակերպվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին