Պետական պաշտոնյաները հաքերային «հարձակման» թիրախ են դարձել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ եւ այլք, դարձել են ցանցահենների (հաքերների) «հարձակման» թիրախը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարբեր պաշտոնյաների անուններով «Ուոթսափ» հավելվածում կեղծ հաշիվներ են բացվել, որոնց միջոցով ուղարկվում են գրություններ տարբեր անձանց: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կեղծ էջերով նամակներ են ստանում տարբեր կառույցների աշխատակիցները. հիմնականում հարցերը գրվում են ռուսերեն, եւ երբ մարդիկ արձագանքում են, պարզվում է, որ դրանք տարբեր պաշտոնյաների լուսանկարներով կեղծ էջերից են:
Նշենք, որ այդ էջերով օգտագործվող հեռախոսահամարները հայկական են, ինչը մարդկանց մեջ վստահություն է ստեղծում, որ նրանք պատասխանեն եւ տվյալներ փոխանցեն:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները տեղյակ են խնդրից ու պարզել են, որ այդ հեռախոսահամարների տերերը եւս անակնկալ տեղեկանում են, որ իրենց համարներից տարբեր անձինք հաղորդագրություններ են ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահներն այժմ փորձում են պարզել, թե որտեղից է այդ ցանցահենային գրոհն իրականացվում. բոլոր կառույցներում պաշտոնյաներին զգուշացվել է զգոն լինել»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...