Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ) Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերեն Թվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. Մակրոն Փոխադարձ հարվածներ Եմենում Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ

Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին
Հայաստան

Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են խնամքի հաստատություն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Ծափաթաղ գյուղում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր՝ Արմեն Օվանեսովի կողմից գործադրած դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրները՝ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները, նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն/ Նախկին Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»/։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, որը նախաձեռնվել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից։ 

Հանձնաժողովի նիստը սկզբից կայացել է Ճամբարակի համայնքապետարանում։ Նիստին հրավիրվել են նաև Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ և Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։

Երկար քննարկումներից հետո, հաշվի առնելով Օվանեսովների ընտանիքում ստեղծված բարդագույն ու ծայրահեղ իրավիճակը, որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։ 

«Նախ նիստի մասնակիցները զրույցի հրավիրեցին ընտանիքի երեխաների մորը՝ Փառանձեմ Վաթյանին, ու բացատրեցին երեխաներին ժամանակավորապես խնամքի հաստատություն տեղափոխելու հրատապ ու անհրաժեշտ քայլի մասին։ Մայրը դրականորեն արձագանքեց ու տվեց իր համաձայնությունը, անգամ ցանկություն հայտնեց երեխաներին խնամքի հաստատություն ուղեկցել՝ նրանց կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով։

Այնուհետև զրույցի հրավիրվեցին երեխաները, որոնք ևս խնամքի հաստատություն տեղափոխվելու համար որևէ առարկություն չներկայացրին։ Այդ ամբողջ ընթացքում մենք կապի մեջ էինք «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ, ուշ երեկոյան էլ կազմակերպվեց երեխաների տեղափոխությունը»,-ներկայացրել է Մամիկոն Գալոյանը։ 

Նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում 1975 թվականին ծնված Արմեն Օվանեսովը խեղդամահ անելու միջոցով սպանել է իր երեքամյա որդուն՝ Տիգրան Օվանեսովին։ Դատարանի որոշմամբ Արմեն Օվանեսովը կալանավորվել է երկամսյա ժամկետով։