Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին CAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը Տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Հայաստան

Խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովին, որում հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո վարչապետ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ձերդ գերազանցություն դեսպաններ,
Գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ,
Սիրելի հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ այս ճանաչված հարթակում, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես հայեցակարգային քննարկումների, գաղափարների և նախաձեռնությունների փոխանակման կարևոր մեխանիզմ՝ միտված մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը:

Այսօրվա մեր քննարկման առանցքային թեման լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքական ուղեգծին՝ կառուցելու խաղաղ, կայուն, անվտանգ և տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան, որտեղ բոլոր պետություններն առաջնորդվում են փոխադարձ հարգանքով և հավասարությամբ:

Տիկնայք և պարոնայք,

Մենք ապրում ենք բարդ և անհանգիստ աշխարհում: Ժամանակակից մարտահրավերները, անվտանգային սպառնալիքները, տարածաշրջանային հակամարտությունները, կլիմայական փոփոխությունները, մատակարարման շղթաների խզումները և սննդային անվտանգության խնդիրները փոխում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության տրամաբանությունը: Նման պայմաններում խաղաղության հաստատումը պետք է լինի բոլորիս գերակա նպատակն ու պատասխանատվությունը: Հենց այս տրամաբանությամբ է, որ Հայաստանի Կառավարությունը հանդես է գալիս որպես խաղաղության և կառուցողական երկխոսության ջատագով՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ուժի կիրառման բացառման սկզբունքների վրա: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու հանդիսանում է ոչ միայն նպատակ, այլև կայուն զարգացման նախապայման:

Առաջնորդվելով այս համոզմունքով՝ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը շրջադարձային էր և կայուն խաղաղության ու փոխվստահության նոր էջի բացման իրական հիմքեր է ստեղծել:

Այսօր կարող եմ ուրախությամբ փաստել, որ խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ: Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսուն է:

Հարգելի գործընկերներ,

Մեր նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ կշահեն բոլորը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և ամբողջ տարածաշրջանը: Մենք ձգտում ենք, որպեսզի հաղորդակցության ուղիները դառնան ոչ թե մրցակցության, այլ համագործակցության տարածք: Վստահ ենք, որ տարածաշրջանի ապաշրջափակումը, խաղաղության հաստատումը և կողմերի միջև առկա պատմական հնարավորության լիարժեք իրագործումը կապահովեն ոչ միայն տարածաշրջանում կայունություն և խաղաղություն, այլ նաև կխթանեն ժողովուրդների միջև կապը և իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսական աճի և երկրների ներդրումային միջավայրի վրա:

Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի՝ միավորելով շուկաները, մշակույթները և ժողովուրդներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Ֆորումը կայանում է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակի պայմաններում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։

Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025» համաժողովը։ Երկօրյա բարձր մակարդակի միջոցառումը կրում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը և համախմբել է պաշտոնյաների, դիվանագետների, փորձագետների 17 երկրից:

Միջոցառման հիմնական նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների զարգացման խթանումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևաչափերի ձևավորումը։