«Արսենալը» հրաշք ֆուտբոլ խաղաց, բայց պարտվեց Մոուրինիոյի ավտոբուսին
Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Արսենալը» հրաշք ֆուտբոլ ցուցադրեց, այն ֆուտբոլը, որը սիրում են ֆուտբոլասերները, բայց 3։1 հաշվով պարտվեց ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդին», այլ Մոուրինիոյի ավտոբուսին;
Խաղասկզբում լոնդոնյան թիմի պաշտպանները անհասկանալիկոպիտ սխալներ թույլ տվեցին, որից օգտվեցին հյուրերը եւ արդեն 11-րդ րոպեին խաղը շահում էին 2։0 հաշվով։ Այս գոլից հետո խաղադաշտ մտավ Իվոբին, որը փոխարինեց խաղասկիզբը ձախողած Մուստաֆիին։
Այս փոփոխությունից հետո «Արսենալը» գեղեցիկ, դիտարժան, համով ֆուտբոլ խաղաց, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, բայց կարողացավ ընդամենը մեկ գոլ խփել՝ շատ գեղեցիկ խաղարկության արդյունքում, իսկ հետո մեկ հակագրոհ բաց թողեցին եւ հաշիվը դարձավ 3։1։
Ոմանք կասեն, թե կարեւորը հաշիվն է։ Իսկապես, կարեւորը հաշիվն է, բայց եթե բոլոր թիմերը խաղան այնպես, ինչպես տեսնում է մոուրինիոն, ապա որեւէ մեկը մարզադաշտ չի գնա եւ հեռուստացույցով էլ ֆուտբոլ չեն նայի։
Ամոթ է պարզապես, որ նման խաղացողներ ունեցող թիմը գնդակին տիրում է ընդամենը 25 տոկոս։ Նման հարաբերակցություն չի լինում նույնիսկ հետնապահների եւ առաջատարների հետ խաղերում։
Խաղի մասին ամբողջական պատկերացում կազմելու մասին եւս մի քանի չոր թիվ։ «Արսենալը» ստեղծել է իրական գոլային 11 պահ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ երեք։ «Արսենալը» դարպասին հարվածել է 21, իսկ հյուրերը՝ հինգ անգամ։ Դաշտի տերերն իրացրին 12, իսկ Մոուրինիոյի թիմը՝ մեկ։
Եւս մեկ դիտարկում։ Մրցավարը երկու անգամ առնվազն պետք է 11 մետրոնոց նշանակեր Մոուրինիոյի թիմի դարպասին, բայց չնշանակեց։
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...