Գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Վանաձորում, Սպիտակում, Եղվարդում, Հրազդանում, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերում հոկտեմբերի 31-ին կլինեն գազամատակարարման պլանային դադարեցումներ:
Պլանային նորոգման, գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին կդադարեցվի՝
- ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների.
- ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու.
- ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Կնունյանց, Չարենցի փողոցների.
- ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի (մասնակի), ինչպես նաև Վերին Աղբյուրակ և Մաքրավան թաղամասերի.
- ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...