Ատոմակայանի վթարային իրավիճակների ռիսկերի նվազեցման համար 5 մլն եվրո կհատկացվի
«Ներկայացնում եմ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրին հավանություն տալու որոշումը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարարա Դավիթ Խուդաթյանը։ Նա նշեց, որ համաձայնագրի նպատական է աջակցել Հայաստնում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը։ «Համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 մլն էվրոյի ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք կարևոր հիմնախնդիրներ»,-ասաց Խուդաթյանը։
Հայտնելով, որ ներկայացվող համաձայնագիրը 2024 թվականին ընդունվածի շարունակություն է՝ ՏԿԵ նախարարը նշեց, որ այդ շրջանակներում արդեն Հայաստանին հատկացվել է 12.9 մլն եվոր ֆինանսական աջակցություն, որը կուղղվի արտանախագծային վթարների կառավարմանը՝ «մասնավորապես ջրածնով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը»։
Նախարարը բացատրեց, որ Ֆոկուսիմայի ատոմակայանի վթարից հետո համաշխարհային մակարդակով ռիսկեր են հաշվարկվել և դրանք կառավարելու համար գումարներ են տրամադրվում գործող ատոմակայանների համար։
«5 մլն եվրոյի աջակցությունը վերաբերում է վթարի դեպքում արդեն առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։
Միջուկային անվտանգության կարգավորման կենտրոնի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը բացատրեց, որ նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ պայթյունից առաջացած ջրածնի այրում իրականացնելու և ԱԷԿ-ի անվտանգության փաստաթղթերի աուդիտի համր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով