ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 30-ին և 31-ին ծառայություններ կմատուցվեն․
2025 թվականի հոկտեմբերի 30-ին
* ժամը 13։00-17:00, Սյունիքի մարզի Քաջարան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
* ժամը 11:00-16:00, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
2025 թվականի հոկտեմբերի 31-ին
* ժամը 10։00-14:00,
* Սյունիքի մարզի Գորայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 30-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Արմավիրի մարզի Արագած համայնքներում՝ հոկտեմբերի 23-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով