ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է
ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է, և եթե տեսնենք ժամանակավոր կառավարչի կողմից հրապարակումները, կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին դատաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն կա, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
«Ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որ կային պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով այս պահին ուսումնասիրություններ կան, կան նաև նախնական արդյունքներ»,- նշեց Խուդաթյանը:
Ճշտող հարցին ի պատասխան՝ արդյոք շարունակո՞ւմ է օրակարգում մնալ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, արդյոք բավարա՞ր են արվող փոփոխությունները, ՏԿԵ նախարարը նկատեց՝ փոփոխությունները իրենց չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր կմեկնաբանեն հարցը:
«Ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո այդ հարցին կպատասխանեմ»,- ասաց նախարարը՝ լրագրողներին հուշելով՝ հարցի հասցեատերը ՀԾԿՀ-ն է:
Դիտարկմանը, թե ինչու նման հետևողական կերպով չեն գնում «Վեոլիա Ջրի» հետևից, Խուդաթյանը նշեց՝ դրա ենթակառուցվածքները պետական ենթակառուցվածքներ են, և «Վեոլիա Ջուրը» ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող ընկերություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով