ՊՆ ՌՈ պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել է 2.970.000 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար:
«Նախաքննությամբ պարզվել է, որ ի կատարումն հանցավոր մտադրության՝ վերը նշված ՊՆ ՌՈ պաշտոնյայի մտերիմ անձը 2025 թվականի փետրվարի 20-ին հանդիպել և վերջինիս է փոխանցել որպես կաշառք պահանջված 7500 ԱՄՆ դոլարից 3500 ԱՄՆ դոլարը: Դրանից 200 ԱՄՆ դոլարը, պայմանավորվածության համաձայն, ՊՆ ՌՈ պաշտոնյան տրամադրել է իրեն օժանդակած հիշյալ անձին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով