Արդարադատության նախարարը կտրականապես անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին միջամտությունը
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կտրականապես անընդունելի է համարում անձնական կյանքի տեսանյութերի տարածումը։ Հիշեցնենք, որ խոսքը մասնավոր բնույթի տեսանյութի մասին է, որում իբր պատկերված է ՀԱԵ արքեպիսկոպոսը։ Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ կայացած զրույցում նախարարը հիշեցրել է, որ որոշակի ծառայություններ իրավունք ունեն նկարահանել անձնական կյանքի տեսանյութեր՝ օպերատիվ նպատակներով։
«Կարող եմ միայն ասել՝ երևույթն անընդունելի է։ Ցանկացած միջամտություն անձնական կյանքին, մանավանդ եթե ուղեկցվում է անձնական բնույթի տեղեկատվության հրապարակմամբ, անընդունելի է և քրեորեն պատժելի։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ պետք է քրեական գործ հարուցել։ Եթե տեսանյութը ֆեյք չէ, ապա քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն և քրեական գործ կհարուցվի», – հայտարարել է նախարարը։
Անընդհատ գաղտնալսումների մասին հարցին ի պատասխան՝ նախարարը կրկնել է, որ դրանց իրականացման իրավունքն ունեն կոնկրետ ծառայություններ՝ կոնկրետ նպատակներով, ընդ որում՝ դատարանի թույլտվությամբ։ «Տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը պետք է ստանա համապատասխան արձագանք և նրանք, ովքեր ապօրինաբար են օգտագործել և հրապարակել այն, պետք է պատժվեն», - հիշեցրել է Գալյանը։
Այն արտահայտության վերաբերյալ, թե առաջինը նմանատիպ հրապարակումներ սկսել է տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով հանրությանը իբրև թե որոշ բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մասին և եթե չլինեին այդ հրապարակումները, չէր լինի նաև տեսանյութը, նախարարը պատասխանել է՝ «հնարավոր է, հնարավոր է՝ ոչ»։ Նրա խոսքով՝ վարչապետի հիմնական միտքն այն էր, որ եկեղեցական պաշտոնյաները չպետք է հրաժարվեն իրենց առաքելությունից և զբաղվեն քաղաքականությամբ և անընդունելի է, որ եկեղեցին ունենա կեղծ դիրքորոշումներով ծառայողներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով