Կրակը միանգամից լցվեց խանութի մեջ, տիրոջ գլուխը վառվել է
Պատահական նայեցինք, և խանութների վերջում ծուխ նկատեցինք, երկու րոպեի մեջ ծուխն այնքան թեժացավ, որ միանգամից կրակ բռնկվեց ու տարածվեց խանութում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մալաթիայի տոնավաճառում խոշոր հրդեհի ականատեսներից մեկը։
«Այդպես այրվում էր, ոչ մեկը ոչ բան չկարողացավ անել։ Այդ խանութում ինչ ասես՝ վաճառվում էր՝ հեռախոսներ, նվերներ, արձանիկներ, աքսեսուարներ, շատ բան կար։ Ոչինչ չկարողացան փրկել, միանգամից կրակը լցվեց խանութ»,–ասաց նա։
Հարցին՝ դեպքի վայրում ներսում մարդ եղե՞լ է, ականտեսն ասաց, որ խանութի տերը նույնիսկ գլուխը այրել է, փրփուր են լցրել գլխին, հիմա էլ շիվար կանգնած է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով