Նուբարաշենի աղբավայրի դիտավորյալ հրդեհման գործով մարդիկ կան ներգրավված
Ես գիտեմ, որ պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, շատ կարևոր արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, թե Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ հրդեհվել է։
«Երեք պրոցես է տեղի ունեցել, առաջինը աղբավայրի կառավարումը մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը վերցրել է՝ չեղարկելով պայմանագիրը։ Երկրորդ, միջադեպից 2 օր առաջ որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու, և երրորդ, հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսանկարահանման համակարգ է դնում, դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի և բավականին խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում»,–ասաց նա՝ հավելելով, որ այդ գործով արդեն ներգրավված մարդիկ կան։
Հարցին՝ ի՞նչ եղավ ճապոնական ընկերությունը, որը ժամանակին եկել էր, ներդրումներ էր արել, Ավինյանը պատասխանեց. «Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել, ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր։ Դա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Այդ մանրամասները, թե ինչի գնաց, ինչի չեղավ և մնացյալը, ես կդժվարանամ ասել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով