Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը (Ուղիղ)
Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Կրեմլի պալատում անցկացվելիք արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
32 հավաքականներ վիճակահանության արդյունքում կբաժանվեն 8 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Բացառությամբ ՈւԵՖԱ-ի, մեկ խմբում չեն կարող ընդգրկվել նույն կոնֆեդերացիայի 2 հավաքականներ: Նույն խմբում կարող են հայտնվել միայն 2 եվրոպական թիմեր, քանի որ Եվրոպան ունի 14 ներկայացուցիչ:
Խմբային փուլում առաջին եւ երկրորդ տեղ գրաված հավաքականները դուրս կգան 1/8 եզրափակիչ: Ընդհանուր առմամբ, առաջնությունում կանցկացվի 64 հանդիպում:
վիճակահանության հաղորդավարներն են ռուս լրագրող Մարիա Կոմանդնայան ու Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, որոնց կօգնեն համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղերը, ինչպես նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Շոուն կվարի Իվան Ուրգանտը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւս կմասնակցի արարողությանը, որին ներկա կլինի 1300 հյուր:
Վիճակահանության զամբյուղներ.
А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա:
В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:
С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:
D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
Մոսկվայի Կրեմլում ընթանում է ֆուտբալի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Հետեւեք կարեւոր իրադարձությանը մեր ուղիղ եթերում։
Վիճակահանությունը կսկսվի Երեւանի ժամանակով 19,00-ին։
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...