Առաջարկվում է կենսաթոշակի հետվճարի առավելագույն չափը 6,000 դրամից դարձնել 10,000 դրամ
Այս միջոցառումն սկսվել է իրականացվել 2022 թվականի հուլիսից: 2025 թվականի օգոստոսին շահառուների թվի միջին ամսականը կազմել է 348433, իսկ մեկ շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 4085 դրամ։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են 11,8 մլրդ դրամ:
Ըստ կառավարության, կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակների չափերը՝ միջոցառման ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսն ավելացնել՝ սահմանելով 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ:
Նախագծի հեղինակները կարծում են, որ հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել մոտ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի ավելի շատ միջոցներ։
Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով