Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին համարո՞ւմ է քաղհալածյալ
Գյումրիի ավագանիում ՔՊ–ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը միասին՝ 19 մանդատ. Մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ, այսինքն ՔՊ–ին չի հերիքում 3 մանդատ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, թե որքանով է հնարավոր է, որ ՔՊ–ն կարողանա Գյումրիում քաղաքապետ ունենալ։
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ընդդիմադիր խմբակցությունների որոշ անդամների ՔՊ–ն իր կողմը քաշի, նա պատասխանեց, որ եթե քաղաքապետի թիմի նկատմամբ ճնշումներ սկսվել են վերջերս, իմ թիմի նկատմամբ ճնշումները եղել են ընտրությունների հենց հաջորդ օրվանից։
Ինչ վերաբերում է նրան, թե այս իրավիճակում որն է լավագույն սցենարը, Մարտուն Գրիգորյանն արձագանքեց. «Պիտի ուշադիր լինենք, զգոն լինենք, պիտի ամեն րոպե այս մասին խոսենք։ Այս մարդկանց ուզածը ի՞նչ է, մեկից ստացան «կաշառակերի» տարբերակը, ինձնից էլ փորձելու են ստանան կրիմինալը, կռիվ, ծեծ ու ջարդեր, դրանից բխող մնացած հետևանքներով։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք ինքը Վարդան Ղուկասյանին համարում է քաղհալածյալ. «Երևի դրա մասին ավելի շատ դուք պիտի ներկայացնեք՝ քաղհալածյալ է, թե քաղհալածյալ չէ։ Բայց այն որ քաղաքապետը ընտրվելուց հետո այս իրավիճակում արդեն ձերբակալված է, դա էլ անմեղության կանխավարկածը կա։ Մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որը հետագայում պարզվել է, որ մեկը կտրված էր կոնտեքստից, մեկը չգիտեմ ինչ էր եղած։ Ես հստակ այս առումով ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ փաստը չկա։ Եթե փաստը լինի վերջնական, լինի, որ իրականություն է, այս ամեն ինչը, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած, կցած, կցմցած, ինչ-որ բանով սարքած, կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է կլինի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով