Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն
Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձեի փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով:
Նախաքննության ընթացքում, Տավուշի մարզի դատախազության և Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձեի փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի՝ 286,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ դադարել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը. մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը