Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց:
«Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացնում է ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը:
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային չորս հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։
«Ենթադրեցինք, որ հանցանք կատարած անձինք փախուստի ժամանակ դիտավորությամբ նետել էին դիմակներն ու ձեռնոցները, իսկ հափշտակած բջջային հեռախոսների մի մասն ու ատրճանակն ընկել էին իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հեռանալու ճանապարհը կտրուկ վայրէջք էր»,- մանրամասնում է Դավիթ Բաբինյանը:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումերը ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ ավազակությունը կատարած ինը տղմարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է` 41 տարեկան, իսկ մյուսները` օտարերկրացիներ։
Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվեցին նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիներ։
«Հանցանք կատարած մյուս օտարերկրացիներին հայտնաբերելու նպատակով համագործակցեցինք Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ: Հոկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում, նրանցից չորսը հայտնաբերվեցին Մեղրիի անցակետում: Շարունակվում են միջոցառումները` հանցանքին մասնակից ևս երկու անձին հայտնաբերելու ուղղությամբ»,-քրեական ոստիկանների հետագա միջոցառումներն է ներկայացնում է Դավիթ Բաբինյանը:
Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր` պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումար։
Ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են ավազակության դեպք․ 7 անձ ձերբակալվել է
Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը