Անդրեասյանը ծանոթացել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կատարված աշխատանքների ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են ըստ նախատեսվածի:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը