Չարենցավանի Սբ․ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ
Սիրելի' հավատացյալներ, Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված՝ Կոտայքի Թեմի Բարձրաշնորհ Առաջնորդ Տեր Առաքել աքեպս. Քարամյանի տնօրինությամբ 2025թ. հոկտեմբերի 12-ին ժամը 10:30 կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ։ Այս մասին հայտնում են Կոտայքի թեմից։
«Հաջորդիվ ժամը 11:00 կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ՝ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Համազասպ քհն. Հագեյանի ձեռամբ։ Աղոթքով միասին հայցենք Տիրոջից՝ որ Նրա խաղաղությունն ու ողորմությունը բնակվեն մեր սրտերում և մեր Սուրբ տանը։ Քանզի գրված է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է ամեն մի մտքից, պիտի պահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսով» (Փիլիպպեցիներ)։
«Երանի խաղաղություն հաստատողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթեոս ) Թո'ղ Սուրբ Հոգին կրկին հաստատի խաղաղությունը մեր համայնքում, լցնի մեզ սիրով, համերաշխությամբ և փոխադարձ ներողամտությամբ»,–ասված է աղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով