Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար Գինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին Ինտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալները Հնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթով Մանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործում Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ը

Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ
Մամուլ

Ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գործընթացն անհամեմատ ավելի բարդ է։ Միախմբվելու գաղափարը դեռևս կոչերից այն կողմ չի գնացել, իսկ դառը փորձի պակաս չունեցող մեր հայրենակիցներին այդ ճառերը վաղուց արդեն չեն տպավորում։ Բոլոր տեսակի նմանատիպ կոչերն արդեն կորցրել են իրենց կշիռը, քանի որ չունեն իրական և ուղիղ թիրախներ։ Իսկ երբ չկա կոնկրետ գործողություն, ամենատպավորիչ բառերն անգամ փոշիանում են առաջին իսկ քամուց։

Գործող քաղաքական իշխանության, մեղմ ասած, անգիտության ֆոնին, կարծես, վերջապես սկսել են կարևորվել պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը, և համախմբման կոչերին զուգահեռ հնչում են նաև մտքեր այն մասին, որ երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավել պրոֆեսիոնալներին և կարող մարդկանց։ Այս գաղափարը նոր չէ, բայց այն միշտ մնում էր երկրորդ պլանում՝ զիջելով տեղը էմոցիաներին, անձնական հավակնություններին և կուսակցական «վերահսկողությանը»։ Հասկանալի է՝ տարիներ շարունակ հասարակական կարծիքը սնվել է այն միֆով, թե «քաղաքականությունը կեղտոտ գործ է»։ Արդյունքում, իրական մասնագետները հեռու են մնացել քաղաքականությունից՝ չցանկանալով իրենց անունը կապել «կեղտոտ գործերի» հետ։ Իսկ նրանց փոխարեն քաղաքական դաշտը լցվել է պատահական «անցորդների» և ինքնահռչակ փրկիչների բազմությամբ։ Բոլորն են արդեն գիտակցում, որ պետությանը պետք են տեխնոկրատներ։ Սակայն երբ հնչում են այդ կոչերը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ունեն։ Հայաստանը փոքր երկիր է, իսկ իրական պրոֆեսիոնալները, մեղմ ասած, շատ չեն։ Ուստի, նույն մարդուն տարբեր քաղաքական ուժեր կարող են տեսնել իրենց ապագա կառավարությունում, և դա բնական է։ Սա ոչ թե մրցակցության, այլ քաղաքական համակարգում հմուտ, փորձառու մարդկանց սակավության վկայություն է։ Սակայն խնդիրը միայն նրանց թիվը չէ, այլ վերաբերմունքը։

Եթե կա գիտակցում, որ առանց պրոֆեսիոնալների կառավարումը չի կարող արդյունավետ լինել, ապա պետք է ոչ թե անհասցե կոչեր հնչեցնել, այլ բարձրաձայնել անվանական, կարևորել նրանց գոյությունը, գնալ նրաց մոտ՝ խոսել, ներգրավել, համոզել։ Նրանց տեղը պետք է լինի պետական որոշումների կայացման սեղանի շուրջ, ոչ թե դիտորդի կարգավիճակում։ Պետք չէ խուսափել այս թեմայից։ Պետք է օր ու գիշեր փնտրել, ճանաչել և ներգրավել այն մարդկանց, ովքեր կարող են իրական խնդիր լուծել, ոչ թե գեղեցիկ խոսել։ Երկիրը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես, ոչ թե նրանք, ովքեր գոռում են՝ ինչու։ Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ արդյունավետ պետություն, ապա պետք է վերջ տալ պատահական կառավարմանը։ Քաղաքականությունը մաքրվում է ոչ թե լոզունգներով, այլ որակով։ Իսկ որակը գալիս է այնտեղից, որտեղ կան գիտելիք, փորձ և պատասխանատվություն։

Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար։