Այս տարվա ինն ամիսներին մեր երկրում մոտ 1,8 մլն դոլարով ավելի քիչ հոսքեր են եղել
«Ժամանակը» գրում է. «2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 866.2 մլն դրամ: Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունն է: Այսինքն՝ հենց այդքանով՝ մոտ 1,8 մլն դոլարով այս տարվա ինն ամիսներին մեր երկրում ավելի քիչ հոսքեր են եղել, քան եղել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 58507.7 մլն դրամ կամ մոտ 120 մլն դոլար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































