Ծանր ապրումներ ՔՊ–ում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաեւ՝ Արսեն Թորոսյանին:
Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։
Պարզվում է՝ թիմում անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել՝ 513 քվե:Ասում են՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։ ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխասը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով