«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը։
Բանն այն է, որ, ըստ օրենքի, կուսակցության նորընտիր վարչության կազմը պետք է գրանցվի նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իշխող թիմից երեկվա դրությամբ դեռ չէին դիմել պետռեգիստր` համագումարում տեղի ունեցած արդյունքների գրանցման, ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար, սակայն մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ում, թքած ունենալով օրենքի վրա, կստիպեն, որ պետռեգիստրը գրանցի ընտրությունների արդյունքները:
Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխությունների համաձայն` վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած անձինք: Ընտրվածներից 8 հոգի այս շեմը չի հաղթահարել` ընտրողների կեսից ավելիի ձայնը չի ստացել: Հիմա Գալյանին կանգնեցնելու են փաստի առաջ։
Ի դեպ, ՔՊ-ում քիչ ժամանակ ունեն` օրենքը 10-օրյա ժամկետ է սահմանում՝ համագումարից հետո դիմում ներկայացնելու համար, մեկ ամսից էլ քիչ ժամանակ կա գործող վարչության լիազորությունների ավարտին` այն լրանում է հոկտեմբերի 29-ին, ու դրանից հետո նորի լիազորություններն ուժի մեջ կմտնեն, եթե նախարարությունը գրանցի բոլոր ընտրվածներին։
Երեկ ՔՊ ֆրակցիայի տարբեր օղակներում քննարկել են օրենքը խախտելու մասին մեր հրապարակումը, սակայն դեռ որոշում չեն կայացրել ու չգիտեն էլ՝ ինչ խոսեն, ինչպես բացատրեն»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով