Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև Ռուսաստանը Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ) Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերեն Թվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. Մակրոն Փոխադարձ հարվածներ Եմենում Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

Արևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ
Մամուլ

ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

 
 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 20-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին միայն երեկ առավոտյան, եւ այն էլ՝ առանց որեւէ բացատրության։ Սա այն դեպքում, երբ անգամ ամենաբարդ ընտրատեղամասերում մի քանի հազար քվեաթերթիկի ձեռքով հաշվարկը ընդամենը ժամեր է տեւում, բայց ոչ՝ օրեր։ Ինչպես ընթացավ ընտրությունը Քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 20-ի կեսօրից՝ առցանց եւ ուղիղ եթերում։ 42 թեկնածուից պետք է ընտրվեին 20-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 917 պատվիրակ։ Սակայն էլեկտրոնային հաշվարկի ընթացքում պարզվել էր, որ քվեաթերթիկների թիվը գերազանցում է քվեարկողների թվին: Երբ այս լուրերը մեզ հասան, ArmLur.am-ը անհամապատասխանության մասին հրապարակավ հարցեր ուղղեց ՔՊ ղեկավարությանը.

« • Փաստացի քանի՞ պատվիրակ է մասնակցել, եւ քանի՞ քվեաթերթիկ է հայտնաբերվել։

• Ի՞նչ է լինելու ընտրությունների արդյունքը, եթե քվեաթերթիկների թիվը գերազանցել է պատվիրակների թվին։ Կչեղարկվե՞ն արդյոք արդյունքները կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։

• Նիկոլ Փաշինյանի զայրացած վերադարձե՞լ է եւ հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով վերացնել թվային անհամապատասխանությունները եւ ներկայացնել վերջնական հաշվարկը։ Այժմ թիմակիցները փորձում են ավելացած քվեաթերթիկները մատուցել իբրեւ տեխնիկական խնդիր։

• Ինչո՞ւ են ուշանում արդյունքները»։ Այս հարցադրումներից հետո ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սկսվել է քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ՝ «անճշտություններից խուսափելու համար»։

Այսինքն՝ ուղիղ եթերում ընթացող հաշվարկն ու ներկայացված թվերը վստահելի չեն եղել անգամ թիմի համար. եթե ամեն ինչ թափանցիկ ու հստակ էր ընթացել, նման քայլի կարիք պարզապես չէր առաջանա։ Ձեռքով հաշվարկը շարունակվեց ավելի քան 24 ժամ, բայց պատասխանները դարձյալ չկային։ ArmLur.am-ի հարցերին արդեն երեք օր է արձագանք չկա. մեզ միայն հայտնի է քվեարկության մասնակիցների թիվը, իսկ մնացյալ հարցերը դեռեւս անպատասխան են։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում ՔՊ-ն փորձում է համոզել, թե ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, եւ կասկածի տեղ չկա։

Բայց փաստն այն է, որ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով եւ առանց բացատրությունների։ Եվ սա այն կուսակցությունն է, որն օրուգիշեր խոսում է թափանցիկությունից ու ժողովրդավարությունից, իսկ իրականում անգամ կուսակցության ներսում չի կարողանում հաշվել քվեաթերթիկները եւ ապահովել քվեարկություն՝ առանց ներթիմային դժգոհությունների եւ կասկածների»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: