Անտառվերականգնման աշխատանքները տարեցտարի նվազեցնում են
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարի ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատումների արդյունքում Հայաստանում հատվել է 1481 ծառ՝ 1110,7 խորանարդ մետր խտությամբ: Ակտերով ձեւակերպված ծառահատումները նույնպես նույն թիվն են կազմել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված վերջին հրապարակումներից:
Այն տվյալներ է պարունակում վերջին մի քանի տարիներին գրանցված ծառահատումներից: Եվ կարելի է ասել, որ 2012–2016 թթ. ընթացքում ամենից շատ ծառահատումներ գրանցվել են 2015 թ.՝ այդ ժամանակ ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 2660:
Չնայած որ նախորդ տարի ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1481 եւ դա մոտ 1200–ով պակաս է 2015 թ. գրանցված ծառահատումների թվից, ամեն դեպքում վերջին տարիների համար այն նույնպես փոքր թիվ չէ: 2012 թ. ԱՎԾ–ի կողմից հաշվարկվել է 1186 ապօրինի ծառահատում, 2013 թ.՝ 867, իսկ 2014 թ.–ին՝ 1263:
Աղյուսակից նաեւ տեսնում ենք, որ նախորդ տարիներին հակահրդեհային ճանապարհներ վերջին անգամ կառուցվել են 2013 թ.՝ 3,5 կմ երկարությամբ: Անտառային հրդեհները նախորդ տարի ընդգրկել են 97,9 հա տարածք, որից անտառածածկ է եղել 37–ը: Ընդհանուր առմամբ հրդեհների քանակը կազմել է 41: Ամենից շատ հրդեհներ գրանցվել են 2012 թ.՝ 63, իսկ ամենից քիչ՝ 2013 թ.–ին, այն է՝ 23: Այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ 2013 թ. բնությանը համեմատաբար քիչ վնաս է հասցվել. եւ՛ հրդեհներն են սակավ եղել, եւ՛ ապօրինի ծառահատումները:
Միաժամանակ ամենից շատ հրդեհված անտառներ ու հրդեհված հողեր ենք ունեցել սրանից 2 տարի առաջ՝ 2015 թ.–ին: Այն ժամանակ գրանցվել էր 1326,9 հա այրված անտառ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































