Հանրային մեղադրողը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը պետք է պահպանվեն: Պաշտպանական կողմը հակադարձել է, որ բացակայելու արգելք խափանման միջոցը պետք է վերացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաղմանյանը Հայաստանում չի եղել, երբ հայտնի է դարձել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, սակայն վերադարձել է Հայաստան, հետևաբար, երկրից փախչելու մտադրություն ունենալ չի կարող։
«Ես փախնելու տեղ չունեմ, իմ հայրենիքը Հայաստանն է»,–դատարանի դահլիճում հայտարարել է Հայկազ Բաղմանյանը։
Դատավորն անփոփոխ է թողել Բաղմանյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցը։
«Եթե դատարանն արձանագրեր, որ մեղադրյալը փախչելու մտադրություն ունի, այս նիստի ընթացքում ավելի խիստ խափանման միջոց կկիրառեր, բայց դա չի նշանակում, որ բացակալելու արգելքը պետք է փոփոխվի»,–նշել է դատավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով