«Ընդդիմադիր պատգամավորները, որոնք ստիպված են ներկայանալ ԱԺ, առավոտյան գրանցվել, մասնակցել քվեարկություններին, որ բացակա չստանան, եւ մանդատից զրկվելու վտանգներ չառաջանան, մատնացույց են անում ԱԺ նիստերից հաճախ բացակայողներին, մասնավորապես` Իշխան Զաքարյանին, որն ամիսներ շարունակ չի երեւում ԱԺ-ում:
«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞վ է նա հիմնավորում իր բացակայությունները»․ հարցը նրանց շուրթերից չի իջնում: Ընդդիմության բարձրացրած հարցն ուղղեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Բժշկական թղթով, սրտի լուրջ խնդիրներ ունի»,- ասաց նա:
Փոխանցեցինք այն դիտարկումը, որ եթե ընդդիմությունից որեւէ մեկը 2 տարի չմասնակցեր նիստերին, մանդատից վաղուց զրկված կլիներ, Սիմոնյանն ասաց. «Իրենք էլ են մերը, հիմա եթե ուզենայինք Իշխան Սաղաթելյանի հարցը բարձրացնեինք, կանեինք, ինքն էլ էր, չէ՞, բացակայել»:
Քաղաքական բոյկոտը «ԱԺ Կանոնակարգ» օրենքը թույլատրում է․ «Դա հիմնավոր չէր, մի նստաշրջանում կարող ես հայտարարություն անել, որ բոյկոտում ես, բայց դրանից հետո՝ ոչ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով