Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ Իսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծը Արևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև Ռուսաստանը Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ) Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերեն Թվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. Մակրոն Փոխադարձ հարվածներ Եմենում

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է
Մամուլ

Գաղտնալսման գործից անցել է 7 տարի․ քննությունը վերսկսվել է․ ինչ ընթացքում է այն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2 տարի է վերսկսվել է հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով թողնում իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն ու ավարտեն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ sms-ով պաշտոնից ազատված Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր, ու քննությունը մինչ օրս շարունակվում է:

Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:

Դեռեւս 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քրեական վարույթով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ մինչ օրս չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: 7 տարի անց քրեական գործով չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող:

Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին. ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ տարակուսել հայրենի իրավապահ համակարգի կարողության վերաբերյալ»։